01/02/2017 20:30
Ջոնի Դեփի մենեջերները մեղադրել են նրան անպատասխանատու ծախսերի համար
Ջոնի Դեփի մենեջերները, որոնց դերասանը դատի էր տվել 28 մլն դոլար իրացնելու համար, պատասխան հայց են ներկայացրել հոլիվուդյան աստղի դեմ, փոխանցում է ТАСС-ը:
Դեփին մեղադրում են չափազանց շատ գումար ծախսելու համար, որը դարձել է նրա ֆինանսական իրավիճակի վատթարացման պատճառ:
Փաստաթղթի համաձայն, Ջոնի Դեփը սեփական կարիքների համար մեկ ամսում ծախսել է ավելի քան 2 մլն դոլար: Նա նաև հրաժարվում է ավելի համեստ կյանք վարել: