01/02/2017 13:39
Զինգրքույկներում արված նշումը զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության հետևանք է. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում:
«Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության հետևանքով թույլ տրված վրիպումով», - ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զորացրված այն զինծառայողներին, ովքեր ունեն պարզաբանման կարիք, խորհուրդ է տալիս դիմել հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23: