01/02/2017 19:11
«Եվրատեսիլի» հաղթողը պատմել է իր բիսեքսուալ լինելու մասին
«Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող Լորին Զինեբ Նորա Տալհաուին, որն առավել հայտնի է Լորին անունով, պատմել է բիսեքսուալ լինելու մասին, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Expressen-ին:
Շվեդ երգչուհու խոսքով՝ ինքը սիրահարվու է մարդուն, այլ ոչ թե սեռին: Լորին նշել է, որ շատերն են կենտրոնացած սեքսի, սեքսուալության վրա, բայց սերը շատ ավելին է:
Բացի այդ երգչուհին հայտարարել է, որ չունի սիրո պակաս կամ չի տառապում միայնությունից, բայց ներկայում ամուսնացած է աշխատանքի հետ:
Լորինը «Եվրատեսիլում» հաղթել է 2012 թվականին: Նա 2017-ին կրկին մասնակցելու է մրցույթին: