01/02/2017 18:09
Ռիչարդ Միլս. «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» ընդհանուր ներդրումները կկազմեն կես միլիարդ դոլար
Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը առաջիկա մի քանի տարիների ընթացքում պլանավորում է ներդնել ավելի քան 70 միլիոն դոլար Որոտանի հիդրոկասկադ և ստեղծել մոտ 150 աշխատատեղ, ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների առաջ իր ելույթում:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգների հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016-2018թթ. Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքներին կուղղի մոտ 370 միլիոն դոլար:
«Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1300 աշխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի», - նշեց դեսպանը:
Նա ասաց նաև, որ առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ դոլար: