01/02/2017 18:17
ԱՄՆ դեսպան. Չարժե տնտեսական օրակարգի ձևավորումը թողնել մի խումբ գրասենյակային աշխատողների
ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության հետ աշխատանքը՝ ուղղված առևտրային հնարավորությունների ընդլայնմանը, ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների առաջ իր ելույթում:
«Մենք ցանկանում ենք հաջողություններ արձանագրել Առևտրի ու ներդրումների համաձայնագրի ներքո: Սակայն առավելագույն արդյունավետության և մեր երկրների միջև առևտրի ծավալները ընդլայնելու համար Առևտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը պետք է ավելի ակտիվ լինի», - նշեց Ռ.Միլսը:
Նրա խոսքով, աշխատանքային խմբերը պետք է իրենց ձեռքը պահեն զարկերակին և իրապես քայլեր ձեռնարկեն առևտրի ու ներդրումների ճանապարհին առկա և դժվարություններ ստեղծող խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
«Համաձայնագիրը կլինի իրապես գործուն, եթե այն առաջ է մղվում բիզնեսի կողմից: Հավատացեք ինձ, չարժե օրակարգի ձևավորումը թողնել մի խումբ գրասենյակային աշխատողների», - ընդգծեց դեսպանը: