01/02/2017 14:24
Հոգլանդ. Միջնորդներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, հայտարարել է ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն` հղում անելով Trend-ին:
«Այս պահին գործընկեր համանախագահների հետ մենք քննարկում են հանդիպման համար ամենաբարենապաստ պահի ընտրությունը, ինչպես նաև քննարկում ենք համանախագահների տարածշրջան կատարվելիք այցի ամենահարմար ժամկետը», - ասել է Ռիչարդ Հոգլանդը:
Հունվարի 31-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ առաջիկայում, միգուցե, տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում, եթե Ադրբեջանը չհրաժարվի:
«Եռանախգահների կողմից առաջարկվել է հանդիպում՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին։ Նաև նրանք առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից, ես նկատի ունեմ արտգործնախարարների կամ այլ մակարդակներով, քանի որ եռանախագահների կողմից տարածաշրջանային այցելություններ, հանդիպումներ մշտապես լինում են», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։