01/02/2017 20:24
Հոնդան մերժել է «Հալլ Սիթիի» առաջարկը
«Միլանի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան հրաժարվել է տեղափոխվել «Հալլ Սիթի», հայտնում է Sport-express.ru-ն։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն իր որոշումը բացատրել է իտալական ակումբի հետ պայմանագրի ժամկետով, որը կլրանա այս մրցաշրջանի վերջում։ Ճապոնացին ամռանը ցանկանում է տեղափոխվել MLS:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 5 հանդիպում է անցկացրել «A» սերիայում, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Հոնդան իտալական թիմում հանդես է գալիս 2014 թ.-ից, որտեղ անվճար տեղափոխվել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ից։