01/02/2017 14:39
Փետրվարի կեսին Ղարաբաղի հարցով միջնորդներն առանձին խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը փետրվարի կեսին` Մյունխենում անվտանգության կոնֆերանսին ընդառաջ: Այս մասին ՏԱՍՍ-ին այսօր ասել է ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«ՄԽ համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսին առանձին խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ»,- ասել է Ի. Պոպովը:
Նրա խոսքով, եթե նախարարները հետաքրքրություն ցուցաբերեն, ապա «կկազմակերպվի համատեղ հանդիպում»: