02/02/2017 09:49
Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը ֆինանսկաան խնդիրներ ունի. կհանվի վաճառքի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի: Պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, հիվանդանոցի ֆինանսական խնդիրներ են: Ընդ որում, ֆինանսական խնդիրների պատճառով տևական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով:
Լուրը ճշտելու համար թերթը զանգահարել է հիվանդանոցի փոխտնօրեն Մնացական Ղարագյոզյանին, որը, սակայն, հերքել է լուրը:
«Ոչ, նման բան չկա, ես նման տեղեկություններ չունեմ», - ասել է նա:
Հիշեցնենք, որ վիրաբուժական հիվանդանոցը պատկանում էր ԱԺ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Համլետ Թամազյանին, որի մահից 6 տարի անց այս հաստատությունը կանգնել է խնդիրների առաջ