03/02/2017 16:56
Մարտի 5-ին Ալեգրովան հայ հանդիսատեսին կներկայանա ամբողջովին կերպարանափոխված. «Ֆորպոստարտ Փրոդակշեն»
Այս տարվա մարտի 5-ին Երևանում տեղի ունենալիք համերգին Իրինա Ալեգրովան կներկայանա ամբողջովին կերպարանափոխված, լրագրողներին տեղեկացրել է «Ֆորպոստարտ Փրոդակշեն» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը:
Նրա խոսքով` ընկերությունը մտավախություն չունի, որ հանդիսատեսը, հաշվի առենլով նախորդ համերգների հետաձգման դեպքերը, թերահավատորեն կմոտենա այս համերգին:
«Մարդիկ կասկածի մեջ են, քանի դեռ չունեն փաստեր, ունենալուց հետո, հասկանալով, որ չկա խաբեություն, ամեն ոք արդեն ինքն է որոշում` ուզու՞մ է ներկա գտնվել այս կամ այն համերգին: Ես համոզված եմ, որ իմ ժողովուրդը աշխարհի ամենաբարի և մեծահոգի ժողովուրդն է աշխարհում, և չկա որևէ ազգ, որ կարող է մտնել դրության մեջ այնպես, ինչպես անում է հայ ժողովուրդը: Իրինա Ալեգրովան ողջ աշխարհում ռուսական էստրադայի ամենասպասված արտիստն է և համոզված եմ, որ մեր հանդիսատեսը, իր հայ արմատներով , սիրելի երգչուհուն կնդունի պատշաճ կերպով և գրկաբաց, ինչպես անում է ինքը՛ ԻրինաԱլեգրովան»,- ասել է Զառա Մխեյանը:
Նա մանրամասն հիշեցրել է Ալեգրովայի նախորդ համերգների հետաձգման պատճառները (նախ` առողջական խնդիրներ, ապա Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված միջոցառումներ):
«Այս անգամ Ալեգրովան կներկայանա նոր հեղինակների հետ, նոր ստեղծագործական խմբով, նոր ձայնով, նոր իմիջով և լիովին նոր երգացանկով՝ Իրինա Ալեգրովան կներկայացնի իր նոր «Перезагрузка.Перерождение» և «Моно» ծրագրերից ստեղծագործություններ, իհարկե կհնչեն նաև հին հիթերից, բայց լիովին նոր գործիքավորմամբ և հնչողությամբ: Մենք կտեսնենք , կլսենք, կծանոթանանք կերպարանափոխված,նոր և անճանաչելի Իրինա Ալեգրովային: Որպես ապացույց երգչուհու կերպարանափոխության, վերջացնեմ հենց Ալեգրովայի նոր ծրագրի բառերով; «Перезагрузка .Перерождение! Ինչ որ բան կկոտրվի, Ինչ որ բան կմնա, Ինչ որ բան կփոփոխվի, սա ազատագրում է, կյանքը նոր է սկսվում և սկսվում է այսպահին»»,- ասել է Զառա Մխեյանը: