03/02/2017 23:29
Հասմիկ Պողոսյանը կնշանակվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Aysor.am-ի տեղեկություններով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվելու մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, իր դիմումի համաձայն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Անդրանիկ Արզումանյանը։
Նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։