04/02/2017 09:30
«Ժառանգությունը» փորձում է միանալ Օհանյանի ղեկավարած դաշինքին. «Ժամանակ»
Երեկ երեկոյան կայացել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել, որ կուսակցությունը ընտրությունների է գնալու դաշինքով: Ճիշտ է, Զարուհի Փոստանջյանը դեմ է եղել, սակայն որոշումն ընդունվել է:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, «Ժառանգությունը» միանալու է Սեյրան Օհանյանին, թեև բանակցությունները առերևույթ շարունակվում են նաև «Ելք» դաշինքի հետ: «Ժառանգությունը» «Ելք»-ին միանալու համար պահպանել է առաջին և վեցերորդ հորիզոնականները: Առաջին տեղի հավակնորդը «Ժառանգություն»-ից հենց Արմեն Մարտիրոսյանն է: Սակայն «Ելք»-ից պատասխանել են, որ իրենք էլ դեռ չեն որոշել իրենց ցուցակի հաջորդականությունը, բայց տեղի խնդիր չեն դնում:
Ի դեպ, դաշինքով մասնակցության դեպքում էլ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չեն մասնակցելու ընտրություններին: