04/02/2017 14:48
«Ռոսսելխոզնադզորը» մտադիր է արգելել ԵՄ որոշ երկրներից թռչնամսի և ձվի ներկրումը
ՌԴ-ի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը երկու շաբաթվա ընթացքում մտադիր է արգելել Եվրամիության որոշ երկրներից թռչնամսի, ձվի և այլ թռչնամթերքի ներկրումը՝ թռչնագրիպի բռնկման պատճառով: Այս մասին հայտնել է ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Մելանոն, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ներկրման արգելքի սահմանման հստակ ժամկետ դեռ չկա, սակայն հրամանագիրը կստորագրվի, ամենայն հավանականությամբ, առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Դա վերաբերելու է առաջին հերթին այն երկրներին, որտեղ գրանցված են թռչնագրիպի բռնկման զանգվածային դեպքեր», - ասել է Մելանոն: