04/02/2017 13:44
Սերենա Ուիլյամսը՝ հունվարի լավագույն թենիսիստուհի
Սերենա Ուիլյամսը հաղթել է ամսվա լավագույն թենիսիստուհու կոչման համար անցկացված քվեարկությունում՝ հավաքելով ձայների 46 տոկոսը, հայտնում է iSport.ua-ն:
Հարցման արդյունքներով՝ ամերիկուհին շրջանցել է քրոջը՝ Վինուսին, ով, իր հերթին, ստացել է 42 տոկոսը։
Հունվարին լավագույն առաջընթացին հասել է ամերիկացի մեկ այլ թենիսիստուհի՝ Կոկո Վանդևեգեն, ով մտել է Australian Open-ի կիսաեզրափակիչ։
Վանդևեգեն ստացել է ձայների 50 տոկոսը՝ գերազանցելով բելգիացի Էլիզա Մերտենսին։