06/02/2017 17:54
McDonald's Georgia-ն կբացի առաջին սննդի կետը Հայաստանում
McDonald's Georgia ընկերությունը արտոնագիր է ստացել Հայաստանում ցանցի առաջին սննդի կետի բացման համար, հայտարարել է վրացական ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Թ.Չկոնիայի խոսքով, նախատեսվում է, որ արդեն այս տարի կսկսվի Երևանում առաջին McDonald's-ի շինարարությունը` հետագայում ևս 3-4 սննդի կետ բացելու միտումով:
Յուրքանչյու սննդի կետի շինարարությունը նախնական հաշվարկով կկազմի 2,5-3 մլն եվրո:
Փետրվարի 7-ին McDonald's Georgia ընկերության ներկայացուցիչները կժամանեն Երևան` կազմակերպչական հարցեր կարգավորելու համար: Այս ընթացքում կընտրվի առաջին McDonald's-ի կառուցման տեղը: