06/02/2017 18:00
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը նոր տեղակալ ունի
Վարչապետը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ նշանակելու մասին։
Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ այդ պաշտոնին նշանակվել է Հայկ Հարությունյանը։
Նախարարության կայքում նշված է, որ Հայկ Հարությունյանը զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնը։