06/02/2017 17:42
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի մեխանիզմի 90 տոկոսը
Իրանը, ՌԴ-ն և Թուրքիան Աստանայում համատեղ օպերատիվ խմբի առաջին հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի վերահսկողության մեխանիզմի 90 տոկոսը: Որոշակի տարաձայնություններ կան միայն ձևակերպումների առնչությամբ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են պատվիրակություններից մեկում:
«Ես կգնահատեի 90 տոկոսով», - հայտարարել է աղբյուրը՝ պատասխանելով հրադադարի մեխանիզմի պատրաստ լինելու աստիճանի մասին հարցին: