06/02/2017 12:19
Կոնֆեդերացիաների գավաթի 2017-ի խաղարկության բոլոր մասնակիցները հայտնի են
Կամերունի հավաքականը, որը հռչակվել է Աֆրիկայի չեմպիոն, նվաճել է Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թվականի խաղարկության վերջին ուղեգիրը, փոխանցում է Football.ua-ն:
Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի Ռուսաստանում, հունիսի 17-ից հուլիսի 2-ը։
Այդ մրցաշարում, որը կարելի է աշխարհի առաջնության գլխավոր փորձարկում անվանել, կմասնակցի 8 ազգային թիմ՝ Ռուսաստանը, Գերմանիան, Պորտուգալիան, Չիլին, Ավստրալիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան և Կամերունը։
Վիճակահանության արդյունքներով, որը կայացել է 2016 թ. նոյեմբերին, բոլոր մասնակիցները բաժանվել են 2 խմբի։
A խումբ- Ռուսաստան, Նոր Զելանդիա, Պորտուգալիա, Մեքսիկա։
B խումբ- Կամերուն, Չիլի, Ավստրալիա, Գերմանիա։
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության գործող չեմպիոնը Բրազիլիայի ընտրանին է։