06/02/2017 13:20
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Կոնստանտին Օրբելյանը
Aysor.am-ի տեղեկություններով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հանդիպել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հետ, տեղեկացրել, որ նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը համաձայնվել է աշխատել որպես նախարարի խորհրդական:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն է նշանակվել Կարինե Կիրակոսյանը:
Հանդիպման ժամանակ Արմեն Ամիրյանը նաև նշել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով քննարկել գոյություն ունցող խնդիրները և դրանց լուծում տալ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, իր դիմումի համաձայն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Անդրանիկ Արզումանյանը։
Նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել էին Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։