07/02/2017 14:26
Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը
Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վճիռը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել արտահանձնել Լապշինին Ադրբեջան քրեական հետապնդման նպատակով: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին արտահանձնելու դատախազի որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել են բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի Գերագույն դատարանում:
Այդպիսով՝ Լապշինին Ադրբեջան արտահանձնելու որոշումն ուժի մեջ է մտել, քանի որ Բելառուսի Գերագույն դատարանը վերջին ատյանն է, որտեղ հնարավոր էր բողոքարկել դատախազի որոշումը: