07/02/2017 10:18
Էռնեկյանը «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր է կառուցելու, այդ թվում՝ խաղատուն. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «թիմը» վերջնական որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցել, որի կազմում լինելու է նաև խաղատուն:
Ներկայումս Երևանի մերձակայքում գործող միակ խաղատունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնն» է, որը, ըստ էության, գրավել է խաղատնային բիզնեսի ողջ շուկան և հսկայական շահույթներ է ապահովում սեփականատիրոջը:
«Օդանավակայանի մերձակայքում կառուցվելիք խաղատունը առաջին հերթին հարվածելու է հենց «Փարավոնին» ու զրկելու է նրան գրեթե մենաշնորհ ունեցող կարգավիճակից: Փորձը ցույց է տալիս, որ Էռնեկյանը որևէ բիզնես հիմնադրելիս առաջնորդվում է ամենաբարձր ստանդարտներով, ինչին Ծառուկյանը դժվար թե կարողանա հասնել երբևէ:
Դժվար է պնդել իհարկե, թե նման որոշում Էռնեկյանը կայացրել է ինչ-որ քաղաքական դրդապատճառներով, բայց որ ծրագիրը իրականացնելու դեպքում նմանատիպ հետևանքներ կլինեն, թերևս, կասկածից վեր է», - գրել է թերթը: