07/02/2017 09:40
Հովիկ Աբրահամյանը «ապատիկ» վիճակում է. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Հովիկ Աբրահամյանը բավականին «ապատիկ» վիճակում է այս օրերին: Նրան աջակցող մամուլում իր դուրս գալու օրերին գրվել էր, որ տասնվեց հազար ՀՀԿ-ական շուտով դուրս կգա ՀՀԿ-ից: Հասկանալի էր` «հաշվարկը» կառուցված է Կարեն Կարապետյանի «տեխնոլոգիական ջրերի» վրա:
Հիշենք` ժամանակ առաջ, Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ մտնելուն զուգահեռ, 11 հազար մարդ անդամագրվեց ՀՀԿ-ին, որից հետո՝ ևս 3 հազարը, ընդհանուր թվով` 15 հազար: Ուստի Աբրահամյանի հետ «պետք է դուրս գար» 16 հազարը, որպեսզի ապացուցվեր, թե ինչպես են «վտակները ոռոգում բնակավայրերը», և որ` ինչ անփոխարինելի հեղինակություն ունի Արգամիչը: Ուզում էին լավ, ստացվեց` ինչպես միշտ. «տքնաջան» աշխատանքից նրա հետ դուրս եկողների թիվը սկզբում 13 էր, ապա մի կերպ դարձավ 16: Ընդամենը»: