07/02/2017 09:42
Հերմինե Նաղդալյանն ուզում է ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալ. ՉԻ
«Չորրորդ իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է դիվանագիտական աշխատանքի անցնել։ Նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան։
«Միայն թե, առայժմ Նաղդալյանը կշարունակի խորհրդարանական գործունեությունը, առաջիկա ընտրություններում կընդգրկվի ՀՀԿ ցուցակ, կփորձի պատգամավոր դառնալ։ Իսկ երբ ՌԴ-ից ստացվի նրա նշանակման ագրեմանը՝ այդ երկրի համաձայնությունը, կլինի նաև հրամանագիր», - նշել է թերթը: