07/02/2017 13:06
Բուլղարիան պատրաստակամ է ՀՀ ֆինանսների նախարարությանը անհրաժեշտ ոլորտներում աջակցություն ցուցաբերել
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան քննարկել են հայ-բուլղարական համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Վ.Արամյանը նշել է, որ հայկական կողմն ունի բավարար ներուժ` զարգացնելու երկկողմ հարաբերությունները:
Բուլղարիայի դեսպանն իր հերթին հայտնել է, որ բուլղարական կողմը պատրաստակամ է ՀՀ ֆինանսների նախարարությանը անհրաժեշտ ոլորտներում աջակցություն ցուցաբերել: