07/02/2017 13:42
Եթե պատերազմ լինի, լիքը հողեր կան հըլը Ադրբեջանում, դրանք էլ ձեռքներից կառնենք. Սեյրան Սարոյան
«Պատերազմը ոչ մեկին պետք չի, ո՛չ մեր ազգին, ո՛չ էլ մեր էրեխեքին», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատագամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը։
«Աստված չանի, պատերազմ լինի, բայց եթե լինի, լիքը հողեր կան հըլը Ադրբեջանում, դրանք էլ ձեռքներից կառնենք», - նշեց նա։
Գեներալը դեմ է Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ՀԱԿ-ի դիրքորոշմանը՝ փոխզիջմանը։
«Ինչ փոխզիջում, ինչ բան, երբ Արցախի անկախությունը Ադրբեջանը ճանաչի, էն ժամանակ կնայենք, կուսումնասիրենք», - ընդգծեց Ս. Սարոյանը՝ հավելելով. «ՀԱԿ-ն էսօր ինչ ուզենա, կխոսի, որովհետև ընդդիմություն է, պատասխանատվություն չի կրում»։