07/02/2017 20:40
ԱՄՀ-ն կոչ է արել Հունաստանին վերականգնել տնտեսության աճը
Հունաստանի իշխանություններն ստիպված կլինեն լրացուցիչ քայլեր ձեռնարկել պետական պարտքը կայունացնելու նպատակով, ինչը կպահանջի կոշտ քաղաքականության իրականացում, այդ թվում նաև կենսաթոշակային վճարումների կրճատում: Նման եզրահանգման է եկել երկուշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կազմակերպության լրատվական ծառայությանը:
«Տնօրենների մեծ մասը կարծում է, որ չնայած այն բոլոր հսկայական զոհերին, որոնք գնացել է Հունաստանը, և եվրոպական գործընկերների կողմից մեծ աջակցությանը, պետական պարտքի կայունացման համար հավելյալ կրճատումներ կպահանջվեն: Նրանք ընդգծել են, որ նման կրճատումները պետք է հաշվարկել՝ հիմնվելով բյուջեի ավելցուկի կայունության և երկարաժամկետ աճին ուղղված Հունաստանի հնարավորությունների իրական գնահամանը», - ասվում է ԱՄՀ-ի հաղորդագրության մեջ:
ԱՄՀ-ն ենթադրում է, որ Հունաստանի բյուջեի կրճատում չի պահանջվի և հաշվի առնելով տպավորիչ ձեռքբերումները՝ բյուջեի միջին վիճակագրական ավելցուկը կարող է հասնել 1.5 տոկոսի: