07/02/2017 22:17
Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջում է Մինսկից ազատ արձակել բլոգեր Լապշինին
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists (CPJ)) պահանջում է Մինսկից չեղարկել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը։
«Բելառուսի իշխանություններն անհապաղ պետք է ազատ արձակեն Ալեքսանդր Լապշինին և թույլատրեն նրան ճանապարհորդել ազատ, առանց վախի, որ կարող է դատապարտվել իր աշխատանքի համար», - ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։