07/02/2017 12:40
Բակո Սահակյանը բավարար է գնահատել արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատանքը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին հանդիպել է ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ՝ գերատեսչության ղեկավար Կոմիտաս Կարապետյանի գլխավորությամբ:
Քննարկվել են 2016 թվականին կառույցի կողմից կատարված աշխատանքներին և 2017 թվականի անելիքներին առնչվող հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառույցի և մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել գերատեսչության 2016 թվականի գործունեությունը և համապատասխան հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: