07/02/2017 18:12
Փողերի լվացման և կապիտալի տեղափոխման ամենաարտասովոր միջոցները
Ռուսաստանում սկսել են ակտիվ կիրառել փողերի լվացման, այսպես ասած, «մոլդովական սխեման»: Սխեման պաշտպանված է օրենքով, դրան դիմակայելն անհնար է: Միայն 2016 թվականին արտասահման է արտահոսել միլիարդավոր ռուբլիներ: Lenta.ru-ն փորձել է պարզել այդ ֆինանսական խարդախությունները և հիշել է կապիտալի շարժը թաքցնող այլ արտասովոր միջոցներ:
Մոլդովական առաջատար փորձը
Այն մասին, որ Ռուսաստանում փողերի լվացման սխեմաները բոլոր կողմերից օրենքով պաշտպանված է, պարզ է դարձել փետրվարի 3-ին: Փաստացի, այն օրինական է:
Սխեման շատ պարզ է և արդյունավետ: Գոյություն ուներ ֆիկտիվ երկու ընկերություն՝ ռուսական և արտասահմանյան: Դրանք ստորագրում էին համաձայնագրեր որոշակի ծառայությունների մատուցման կամ որևէ ապրանքի առք ու վաճառքի մասին:
Պայմանագրում նշում էին նաև հակասությունների կարգավորման պայմաններն՝ Արբիտրաժային դատարանների կամ խաղաղ համաձայնագրերի կնքման ճանապարհով:
Ռուսական ընկերությունը չէր կատարում պայմանագրի կետերը (օրինակ՝ չի մատակարարում արտասահմանյան ընկերության կողմից գնված ապրանքը), արտասահմանյանը դիմում էր դատարան՝ պարտքի համար: Այնուհետև ռուսական կազմակերպությունը համաձայնում էր հայցվորի պահանջի հետ և պատրաստվում գումար վճարել:
Դատարանն արտասահմանյան ընկերությանը տրամադրում էր կատարողական տեղեկանք, որն այդ ընկերությունը ներկայացնում էր դատական կարգադրիչների դաշնային ծառայություն: Կարգադրիչներն այլ ելք չեն ունենում, քան կատարել դատարանի որոշումը: Այդպիսով գումարներն արտահոսում են արտասահմանյան բանկ:
Իհարկե, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ երկու ընկերություններն էլ գործել են ի շահ մեկ շահառուի:
Սխեման անվանում են «մոլդովական», քանի որ հենց այդ հանրապետությունում այն հաջողությամբ էր կիրառվում: 2012-2014 թթ.-ին Մոլդովան այդ միջոցով «լվացել» է ռուսական ծագման 23 մլրդ դոլար:
Հավաքարարը կլվանա
Բազմաթիվ արտասահմանյան ֆինանսական սխեմաներ են ի հայտ եկել, երբ ԿԲ-ն սկսել է բանկային սեկտորը մաքրել անբարեխիղճ խաղացողներից: 2013 թվականի վերջում Էլվիրա Նաբիուլլինայի ծանր ձեռքի տակ հայտնվել է Մասթեր Բանկը: Վարկային կազմակերպությունը թվում էր անձեռնամխելի. ուներ բարձր վարկանիշ, աշխատում էր շուկայում ավելի քան 20 տարի, մտնում էր ՌԴ-ի ամենախոշոր 100 բանկերի ցուցակի մեջ, ակտիվները կազմում են՝ 75 մլրդ ռուբլի):
Այնուամենայնիվ Мастер Банк-ը լվացքատուն էր դրա սեփականատիրոջ համար: Միջոցների դուրս հանման համար թոփ մենեջերներն օգտագործել են ավելի ցածր դասի աշխատակիցների:
Հավաքարարներին և անվտանգության աշխատակիցներին տրամադրվել է ֆիկտիվ վարկեր՝ մինչև 5 մլն եվրո: Աշխատակիցներին խոստացել են, որ պարտքը կմնա թղթի վրա, նաև կստանան հավելավճարներ: Այդ պայմանով նրանք ստորագրել են փաստաթուղթը: Տնօրենները գումար էին վերցնում բանկից, և պահում դրանք իրենց մոտ: Պաշտոնապես պարտքը մնում էր բանկի և որևէ հավաքարարի հաշվեկշռում:
Կարգավորողը նկատել է, որ բանկում տեղի են ունենում կասկածելի գործարքներ և հետ է կանչել դրա արտոնագիրը: Տուժած ներդրողներին պետք է վճարվեր փոխհատուցում է 47 մլրդ ռուբլու չափով: Ավանդների ապահովագրման գործակալությունը (АСВ) հետաքրքրություն է ցուցաբերել Мастер Банк-ի պարտատուների նկատմամբ և բախվել բանկի շարքային աշխատակիցների, որոնք բանկում պահել են խոշոր գումարներ: Սակայն հաշվեհամարներին միջոցների մուտքագրման վերաբերյալ փաստաթղթերն անհետացել են: Երևում է, որ այդ գումարները ևս իրացվել են ֆինանսական կազմակերպության սեփականատերերի կողմից:
Խարդախները թաքնվել են՝ մոտավորապես հարյուր անգամ խախտելով օրենքը և իրականացնելով կասկածելի գործարքներ, որոնց ծավալը կազմում է 200 մլրդ ռուբլի:
АСВ դեռ անարդյունք փորձել է հասնել նրանց 25 մլրդ ռուբլու ունեցվածքի կալանքի, նաև Мастер Банк-ի հավաքարարների և անվտանգության աշխատակիցների վարկերի վճարումների:
Ղրղզական դրեյֆ
Կենտրոնական Ասիայում վաղուց ձևավորվել է արգելված ապրանքների և կեղտոտ փողերի տեղափոխման տարանցիկ միջանցքի հեղինակություն: Այստեղ կիրառվել են ոչ այնքան կատարյալ սխեմաներ, սակայն դրանք շատ արդյունավետ են եղել: Դրանց մասին են վկայում դուրս բերված միջոցների ծավալները:
2006 թվականին ԿԲ-ն բացահայտել է այդպիսի մի սխեմա: Դրանում ներգրավված են եղել ռուսական 24 բանկեր և Ղրղզստանի խոշորագույն ֆինանսական ինստիտուտները՝ Ազիաունիվերսալբանկը և Աման բանկը: Առաջինով միայն 2005 թվականի վեց ամիսների ընթացքում արտահոսել է 170 մլրդ ռուբլի, երկրորդով՝ 140 մլրդ:
Միջոցները ռուսական բանկերով փոխանցվում էին ղրղզական բանկերին՝ արտասահմանյան ընկերությունների վճարումների տեսքով, որոնք, իբր, ծառայություններ էին մատուցում և վաճառում ապրանքներ տեղական ձեռնարկություններին, որոնք գործում էին այն անձի հետաքրքրություններով, որը ցանկանում էր գումարներ թաքցնել:
Ռուս կարգավորիչների մոտ կասկած է առաջացրել այն, որ ընկերությունները, որոնք արտասահմանից միլիարդավոր դոլարներ արժողությամբ ապրանքներ էին գնում, տնօրինում էին 10 հազար ռուբլի կարգադրական կապիտալ: Տարրական ֆիկտիվ գործարքները թույլ էին տալիս գումար լվանալ և երկրից շատ արագ դուրս հանել հարյուրավոր միլիարդ ռուբլիներ:
Հայելու լաբիրինթոս
Միջոցները դուրս հանելու եվս մեկ օրինական միջոց է հայելու լաբիրինթոսը: Դրա օգնությամբ Deutsche Bank միջոցով Ռուսաստանից հանել են մոտ 10 մլրդ դոլար:
Սխեման ևս պարզ է և օգտագործում է օրենքով թույլատրելի գործիքներ: Երկու ընկերություններ, որոնցից մեկը գրանցված է ՌԴ-ում, իսկ մյուսն օֆշորային է, բորսայում համահունչ գործողություններ են իրականացրել: Առաջինը արժեթղթեր է գնում տեղական շուկայից ռուբլիով, իրավասու բանկի միջոցով: Երկրորդը նույն բանկի միջոցով նույն փաթեթից ձեռք է բերում արտասահմանյան հարթակից, դոլարով:
Գործարքն անիմաստ է. դրանից եկամուտ չկա, իսկ արժույթի կտրուկ տատանումից կարելի է վնաս կրել: Սակայն դրա նպատակը կոմերցիոն օգուտը չէ: Այն թույլ է տալիս պետությունից թաքցնել կապիտալի շարժը:
Նա, ով ցանկանում է օրինականացնել, և դուրս հանել փողերը երկրից, չի կարող ուղակի ուղարկել միջոցներն արտասահմանյան բանկի հաշվեհամարին: Իսկ հայելու գործարքի միջոցով, որն իրականացրել է Deutsche Bank-ը, միջոցները հեշտությամբ են տեղափոխվում: Աշխարհի ամենախոշոր ֆինանսական կորպորացիայի կասկածելի գործարքներով հետաքրքրվել են բրիտանական և ամերիկյան կարգավորողները: Բանկը ստիպված է տուգանքներ վճարել: Սակայն դա Ռուսաստանին չի օգնի. միլիարդավոր դոլարները վերադարձնել այդպես էլ չի ստացվել:
Թղթային հոսք
Ֆինանսական կազմակերպությունների սեփականատերները հաճախ օգտագործում են իրենց ընկերությունները՝ որպես սեփական հարստացման գործիք: Դա երևում է Мастер Банк-ի օրինակով: Եվս մեկ պատկերազարդում կարող է ծառայել ռուսական ներդրումային «Гленик-М» խմբի պատմությունը, որով իշխանությունները հետաքրքրվել են 2010 թվականին:
Կորպորացիան ճանաչում է ձեռք բերել շնորհիվ կանոնադրական հսկա կապիտալի, որը կազմում է 150 մլրդ ռուբլի: «Гленик-М»-ի սեփականատերերը գնել են օրինագծեր և պարտատոմսեր, որոնց արժեքը կազմում է 135 մլրդ ռուբլի այնուհետև, ներդրել են դրանք կանոնադրական կապիտալի մեջ: Դրա արդյունքում էլ կապիտալն այդքան մեծացել է:
Ավելի ուշ պարզվել է, որ ընկերության կանոնադրական կապիտալը ֆիկտիվ է եղել: Արժեթղթերի արժեքի գնահատումը կեղծվել է: Օրինագծերը և պարտատոմսերը, որոք իրենցից ուղղակի թուղթ են ներկայացնում, պետք են եղել սխեմայի համար:
«Гленик-М»-ը փոխանցել է դրանք մի քանի տեխնիկական ընկերությունների: Այնուհետև ռուսները, որոնք ցանկացել են պետությունից թաքցնել փողերը, տալիս էին գումարը «Гленик-М»-ին այդ թղթերը գնելու նպատակով: Սակայն այդ թղթերը, պարզվել է, որ արժեք չունեն, իսկ փողերը շրջանառվել են ներդրումային խմբի դուստր ընկերության միջոցով, այնուհետև տեղափոխվել օֆշոր:
2013 թվականին «Гленик-М» սեփականատեր Անդրեյ Շմակովը հարկեր չվճարելու համար դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման: