07/02/2017 11:51
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի ապրիլին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.25 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 53.14 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են ապրիլին, աճել են 0.32 տոկոսով և կազմել 55.90 դոլար՝ մեկ բարելի դիմաց։