Ոչ ոք չի ուզենա բաց թողնել լիաթոք ծիծաղ պարգևող որևէ նյութ՝ անգամ, եթե դա Ազգային ժողովի հերթական նիստն է կամ որևէ նախընտրական քարոզ. Արման Գևորգյան

07/02/2017 18:15

Ոչ ոք չի ուզենա բաց թողնել լիաթոք ծիծաղ պարգևող որևէ նյութ՝ անգամ, եթե դա Ազգային ժողովի հերթական նիստն է կամ որևէ նախընտրական քարոզ. Արման Գևորգյան


Հայկական հեռուստաշուկայում այսօր հումորային նախագծերի պակաս չկա, այդ ոլորտի դերասանների՝ ևս: Հավանաբար, այդ է պատճառը, որ յուրաքանչյուր նախագիծ ապրում է ընդամենը մի քանի եթերաշրջան՝ տեղը զիջելով նոր պրոյեկտներին ու նրանցում ընդգրկված նոր դերասաններին:

Առաջարկի բացակայությո՞ւն է, թե՞ սեփական դիրքորոշում, որ տևական ժամանակ է՝ հեռուստադիտողն էկրաններին չի հանդիպում դերասան, շոումեն Արման Գևորգյանին, ում մասնակցությունն առավել ակնհայտ էր ժամանակին հեռարձակվող «32 ատամ» հումորային հաղորդաշարում:

«Այսօրվա հեռուստատեսությունն ու ներսում գործող կարգերն ու բարքերը, օրենքները, մեխանիզմը, աշխատանքային կարգապահությունն ու ֆինանսական ոչ պատշաճ և անկայուն մակարդակը ինձ չեն ձգում: Եվ արդեն բավականին ժամանակ է, որ այդպիսին է վերաբերմունքս: Ու հավատացեք, որ դա նորմալ է, քանի որ այսօր ժամ առ ժամ են փոխվում բարձրաստիճան այրերի ճաշակն ու մեդիա ոլորտում կառավարման իրենց մոդելները: Այնպես չէ, որ չեմ շփվում տարբեր հեռուստատեսությունների և այնտեղ աշխատող իմ ընկերների, գործընկերների կամ ղեկավարների հետ... Այդ կապերը միշտ կան, ինձ ոչ ոք չի նեղացրել և առավել ևս՝ ոչ ոք չի արգելել աշխատել այն բնագավառում, որտեղ աշխատել եմ երկար տարիներ: Պարզապես, տվյալ ժամանակահատվածում ինձ հետաքրքրող միտք, նյութ կամ անելիք դեռևս չի ձևավորվել», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանը:

Ժամանակին «32 ատամը» ամենապահանջվածներից էր: Դիտարկմանը, թե արդյոք պարտադրված հեռուստասերնդային փոփոխությունն է իր սերնդակիցների՝ կամաց-կամաց դիրքերի զիջումը, նաև՝ ինչպիսի՞ն են նախկին թիմակից-տղաների հարաբերությունները էկրանից այն կողմ՝ ժպիտով ընդգծեց.

«Այո, «32 ատամն» իր ամբողջ կազմով, անշուշտ, իր հետքը թողեց հումորային հաղորդումների դաշտում կամ հենց հումորի բնագավառում: Հումորի նոր շունչ, նոր ասելիք և նոր տեսակ ձևավորվեց թիմային աշխատանքի շնորհիվ: Իսկ յուրաքանչյուր աշխատանք, եթե թիմային է, ուրեմն հաջողությունից խուսափելն անհնար է: Սուտ կլինի, եթե ասեմ՝ տղաների հետ ամեն օր հանդիպում ենք, բայց նաև սուտ կլինի, որ ասեմ՝ միմյանցից նեղացած ենք: Հարաբերությունները կան, պահպանվում են և շատ նորմալ ու մարդկային ֆոնի վրա: Հարկ եղած դեպքում շփվում ենք՝ առանց որևէ խնդրի: Ինչ վերաբերում է սերնդափոխությանը, ուշ, թե շուտ, ուզենք, թե չուզենք, սերնդափոխությունը տեղի է ունենում, և դա ոչ միայն մեր բնագավառում, այլ՝ ամենուրեք: Դա կյանքի օրենք է, և շատ բնական: Այլ հարց է, թե նոր սերունդն ի՞նչ է բերելու իր հետ: Իսկ, թե ի՞նչ է բերել նոր սերունդն իր հետ՝ կիմանանք հացի փող բերող գովազդից հետո»:

Դերասանը չհերքեց՝ լավ հումորի սիրահար է, բայց մերօրյա նախագծերին չի հետևում: Քաղաքականությունը նրա հումորի պակասը լիովին լրացնում է:

«Անկեղծ ասած՝ հեռուստացույց վաղուց չեմ դիտում՝ առավել ևս՝ հումորային նախագծեր կամ սիթքոմներ: Բայց նաև չեմ կարող չասել, որ մի քանի տարի առաջ հետաքրքրությամբ դիտել եմ մի քանի հայկական հումորային նախագծեր: Հավատացեք՝ ոչ ոք չի ուզենա բաց թողնել լիաթոք ծիծաղ պարգևող որևէ նյութ՝ անգամ, եթե դա Ազգային ժողովի հերթական նիստն է, կամ՝ որևէ նախընտրական քարոզ», -խոստովանեց նա:

Ի դեպ, Ա. Գևորգյանը նախորդ տարի նկարահանվեց ռեժիսոր Կորյուն Մայիլի «3+2 կգ» գեղարվեստական ֆիլմում: Հարցին, թե արդյոք դրանից հետո ֆիլմի նոր առաջարկ չի ստացել, և ինչպե՞ս է այսօրվա դժվար պայմաններում հոգում ընտանիքի ընդիրները՝ պատասխանեց.

«Ոչ, դեռևս նոր առաջարկ չունեմ, բայց տարին դեռ նոր է սկսվում, ամեն ինչ առջևում է: Եվ հետո՝ ինքս էլ նախաձեռնող և նոր քայլեր ձեռնարկող տեսակ եմ, միայն առաջարկներին սպասելով չեմ կարող սահմանափակվել: Արդեն մի քանի տարի է՝ զբաղվում եմ միջոցառումների լայնածավալ կազմակերպմամբ՝ թե՛ հայաստանաբնակ, թե՛ հայրենիքի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների համար»:

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը բավական ակտիվ են քաղաքական հարցերում: Արման Գևորգյանի Facebook-յան էջից նկատելի է՝ ինքն էլ հեռու չի մնում այդ ամենից: Ու թեև ոմանք նախընտրում են լուրջ քաղաքականություն մուտք գործել, նա պարզապես անդրադառնում է հումորային գրության տեսքով: Մասնագիտությամբ տնտեսագետ, բայց որպես դերասան, շոումեն ու պրոդյուսեր ներկայացող մեր զրուցակիցը Aysor.am-ի հետ զրույցի վերջում նկատեց.

«Ճիշտ եք, ես քաղաքական մասով ակտիվ եմ միայն ֆեյսբուքում և այն էլ՝ հումորային և ենթատեքստային սուր ասելիքի միջոցով: Որովհետև ես այդքանից ավել ոչինչ չեմ կարող անել քաղաքականության մեջ՝ երկրի կառավարման գործում լուրջ շտկումներ անելու կամ օգուտ տալու համար: Ես իմ մի գրառումով ընդամենը կարող եմ իմ բողոքը կամ գոհունակությունն արտահայտել որևէ հարցի շուրջ: Եթե ամբողջ ազգն ու բնակչությունը, բոլոր մասնագիտության տեր մարդիկ, այդ թվում նաև արվեստագետները սկսեն զբաղվել քաղաքականությամբ և դրան առնչվող հարցերով, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի: Երկրի տնտեսությունը պարզապես կանգ կառնի. կոշկակարը կոշիկ չի կարի, ուսուցիչը երեխային չի կրթի, հացթուխը հաց չի թխի, ստեղծագործողը չի ստեղծագործի, քանի որ այդ պահին դիտորդ էր աշխատում, հարկ վճարողն էլ հարկերը չի վճարի, ու այդպես շարունակ… Այլ բան է, եթե որևէ մասնագիտության տեր մարդ հասկանում է, որ իր մոտ արդեն չի ստացվում իր մասնագիտությամբ օգտակար լինել իր ժողովրդին և ինքը իրեն արդեն տեսնում է քաղաքականության մեջ, ուզում է աշխատել հենց այդ ոլորտում: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով: Նույն քաղաքական գործիչն էլ, եթե իրեն համարում է իսկական արժանապատիվ հայ մարդ՝ մտահոգված իր հայրենիքի, ժողովրդի և սերունդների ապագայով, որոնց թվում նաև իր սեփական երեխաներն են, ուրեմն հենց ինքը պետք է զբաղվի և գերազանց կատարի այն գործը, որով արդեն ցանկանում են զբաղվել այլ մասնագիտության տեր քաղաքացիները: Դա իսկապես շատ ամոթ է հենց քաղաքական գործչի համար: Վերջինս պետք է գիտակցի և ինքն իրեն հաշիվ տա՝ ուրեմն ես ինչքա՞ն վատ և անազնիվ եմ աշխատում, որ իմ փոխարեն հացթուխն ու դերասանն է ուզում գալ աշխատել, իմ գործը ինձանից լավ իրենք են ցանկանում անել… Եվ վերջում, սիրելի հայրենակիցներ ջան, ուզում եմ խոսքս ամփոփել հետևյալ շեդեվրով՝ միշտ ժպտացեք, հանկարծ դիլխոր չընկնեք»:


 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:51 Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն․ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Այսօր, 20:23 ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը Այսօր, 20:06 ԵԽԽՎ-ն վերահաստատել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ազատ աձակելու իր կոչը Այսօր, 19:48 Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն Այսօր, 19:29 ԿԲ-ն պետական գրանցումից հանել է 2003 թ․ լուծարված «Արդշինբանկ» ԲԲԸ-ն․ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը․ Հայտարարություն Այսօր, 19:06 Ամենայն Հայոց կաթողիկոսը քահանաներին հորդորել է ամեն ջանք ի գործ դնել՝ ազգային միաբանության զորացման համար Այսօր, 18:40 «15-ամյա պատանին անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 33-ամյա համաքաղաքացու հետ և ծեծի ենթարկել նրան»․ ՆԳՆ Այսօր, 18:27 Քութեշ․ Առաջին իսկ ախտանշանները նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի Այսօր, 18:07 «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը հանվել է գրանցումից. ԿԲ Այսօր, 18:02 Քանի ոստիկան է անցյալ տարի ազատվել ծառայությունից Այսօր, 17:49 Անահիտ Մանասյանը մարտական դիրքեր է այցելել Այսօր, 17:36 Իրակլի Կոբախիձեն Հայաստան կայցելի Այսօր, 17:21 Հայաստանի ղեկավարի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականանությունն անընդունելի է. Փաշինյանը պետք է հեռանա՝ հանուն Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի Այսօր, 17:10 Team-ը`Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր Այսօր, 17:03 Դատարանը վերացրեց Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը Այսօր, 16:51 ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է․ Եթե ԵՄ-ի շուկաները բացվեն Հայաստանի համար, ապա կփակվեն ԵԱՏՄ-ի շուկաները․ Օվերչուկ Այսօր, 16:35 Ռուսաստանը պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի համար․ ՌԴ փոխվարչապետ Այսօր, 16:30 Հրդեհ` Վաղաշեն գյուղում Այսօր, 16:21 Արարատ քաղաքում բախվել են «Opel»-ն ու «Hyundai Elantra»-ն Այսօր, 16:12 Ցեղասպանության ժխտման, պատմական ռևիզիոնիզմի մեջ ներգրավվելը հանցավոր աստիճանի վտանգավոր է. Գասպար Կարապետյան Այսօր, 16:03 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Այսօր, 15:36 Բաքուն էներգետիկ համագործակցությունն օգտագործում է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում Այսօր, 15:26 Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 14:51 Սովորել ենք միևնույն դասարանում. Արմեն Սարգսյանը ցավակցել է լրագրող Արմեն Դուլյանի մահվան կապակցությամբ Այսօր, 14:49 Մահվան ելքով վթար` Երևան-Գյումրի ճանապարհին Այսօր, 14:29 Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարարը Այսօր, 14:26 Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ «Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա» Այսօր, 14:21 11.3% -ը առաջիկա ԱԺ ընտրություններին իր ձայնը կտա ՔՊ-ին, 6.8%-ը՝ ԴՕԿ-ին, 27.2%-ը նշել է, որ չի մասնակցի ընտրություններին. Գելափ Այսօր, 14:04 Պուտինը վախենում է բանակցություններից և ձգտում է հակամարտությունն անվերջ դարձնել. Զելենսկի Այսօր, 13:56 ՀՀ իշխանությունը բավարար աշխատանք չի կատարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ՀՀ վերադարձնելու համար. Հարցում Այսօր, 13:53 Սյունիքի մարզպետը կարևորել է արտակարգ իրավիճակներին դիմակայելուն ուղված Ճապոնիայի օժանդակությունը Այսօր, 13:49 Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը Այսօր, 13:47 Քաղաքապետարանն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում տրանսպորտի սակագնի հարցն է Այսօր, 13:44 Հարցվածների 51% -ը հավատում է, որ ՀՀ-ն առաջիկա 10 տարում հնարավորություն կունենա անդամակցելու ԵՄ-ին Այսօր, 13:41 Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից 4-ի ներկայացուցիչները Այսօր, 13:39 Հարցված քաղաքացիների մեծ մասը չի պատրաստվում ներկայացնել եկամուտների հայտարարագիր. Գելափ Այսօր, 13:36 Միքայել Արզումանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Այսօր, 13:32 Մարդու մոտ հաճախ խղճահարություն ու նողկանք է առաջանում այս գործընթացներին հետևելիս. Մամիկոն Ասլանյանը բողոքարկելու է դատարանի որոշումը Այսօր, 13:30 Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը քաղաքացիները համարում են անվտանգությունը, ապա սահմանների հստակեցումը Այսօր, 13:18 Հանրային տրանսպորտի սակագնի իջեցում․ տնտեսական հաշվա՞րկ, թե՞ հանրային ճնշում Այսօր, 13:15 Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ. այս համոզմանն է հարցված քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 60%-ը Այսօր, 13:09 Հայկական գինիների ճանաչելիության նոր ռազմավարություն՝ ՀԽԳՀ-ի խորհրդի նիստում Այսօր, 13:04 Չկա աշխարհում որևէ մի օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունն ու նվաստացումը Բաքվում. Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (Տեսանյութ) Այսօր, 13:00 «ՖԼԵՇ»-ը տուգանվել է Այսօր, 12:46 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք Այսօր, 12:33 Պապոյանն ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին Այսօր, 12:23 Սոնա Ղազարյանը վերընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ Այսօր, 12:18 Ջալալ Հարությունյանը դատարանի կայացրած վերդիկտի հետ համաձայն չէ. փաստաբանը չի բացառում՝ փետրվարի 6-ին կարող է ավարտվել քննությունը Այսօր, 12:07 Թրամփն արգելել է երեխաների սեռափոխության վիրահատությունների ֆինանսավորումը Այսօր, 12:01 Տրանսպորտային սակագների որոշումը դուրս է եկել ավագանու տիրույթից և ինչքան ուզում` դառնում է. Ավագանու անդամ Այսօր, 11:57 Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը․«այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությամբ հղում են անում ՀՀ ղեկավարի հայտարարությանը Այսօր, 11:53 Ռուսական լրատվամիջոցներում հրապարակումների առնչությամբ Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Այսօր, 11:49 24 տարի առաջ այս օրը Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ Դեսպան Այսօր, 11:47 ՄՊՀ-ն վարույթ է սկսել ՀԴՄ-ների ոլորտում Այսօր, 11:38 Տրամաբանությունը հուշում է, որ երեսունամյա սակագինն ի վիճակի չէ ապահովել թարմացված ավտոբուսների պահպանումն ու բարձրացնել ծառայության որակը. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 11:31 Մի նախկին «ռեֆորմիստ» քաղաքապետ անդադար շեշտում է, թե իբր ժողովրդի ճնշման ներքո քաղաքային իշխանությունը հետքայլ է արել. Ազարյան Այսօր, 11:29 Ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը խախտվում է. Թունյան Այսօր, 11:26 Բելառուսն ակնկալում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ Այսօր, 11:22 Դավթաշենի կամրջի վրա «BMW»-ի վարորդի ինքնազգացnղությունը վատացել է, դուրս է եկել ավտոմեքենայից և մահացել. Shamshyan Այսօր, 11:09 Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, ում որդին Լևոն Քոչարյանի օգնականն է, կզրկվի դատավորի թոշակից. Վարչական վերաքննիչ դատարանն է որոշել Այսօր, 10:57 30-օրյա փաթեթով, եթե ամսվա ընթացքում առնվազն 44 անգամ եք երթևեկում, ապա մեկ ուղևորության արժեքը կկազմի 102 դրամ, 52 անգամի դեպքում՝ 86 դրամ. Արմեն Գալջյան Այսօր, 10:49 ԵԱՏՄ-ն անդամ երկրների արդյունաբերական ճյուղերում նոր նախագծեր կֆինանսավորի Այսօր, 10:45 Մեզ մոտ ծաղրածուն և թագավորը մեկտեղվել են, մեկ անձի մեջ են, և սա ծայրահեղ լուրջ մարտահրավեր է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:39 Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետխորհրդի նախագահին՝ չինական Նոր տարվա առթիվ Այսօր, 10:30 Բոլորիդ սիրում եմ, հավատաք դրան, թե ոչ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:15 Ադրբեջանը նոր մեղադրանք է հնչեցրել Մոսկվայի հասցեին` հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ՌԴ-ն ռազմական նշանակության բեռներ է հասցրել Արցախին. Աբրահամյան Այսօր, 10:00 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:48 «Վեոլիա ջուր»-ը հայտնել է ջրամատակարարման դադարեցման մասին Այսօր, 09:43 ԵՄ երկրների դեսպաններն այսօր որոշում կկայացնեն Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ Այսօր, 09:20 Լարսը բաց է Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Ինչ նվեր է 2025թ. առաջինը հայտարարագրվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:06 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը դեռ շարունակում է քննարկվել Այսօր, 09:04 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է խաբել Արևմուտքին ու արևմտամետներին Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ավինյանի ձախողման և քաղաքի ոչ ճիշտ պլանավորման մասին Այսօր, 09:01 «Հրապարակ». Բագրատ Սրբազանի հետ զրույցից հետո Արցախցի պրակտիկանտին կանչել ու հայտնել են, որ փորձաշրջանը չի անցել Այսօր, 08:59 «Հրապարակ». Հիմա հերթը գյումրեցիներինն է. վինետկաների շքերթը շարունակվում է Այսօր, 08:55 «Ժողովուրդ». ՔՊ-ի շրջապատում ինտելեկտուալ գիտնականներ չկան Այսօր, 08:53 «Հրապարակ». «Opel»-ի բազմաթիվ վարորդներ միացել են Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցին 28/01/2025 21:30 Դեմոկրատիան չարիք է այսպիսի երկրների համար․ Ամեն մարդ չպիտի ունենա ընտրության իրավունք, ու մի խաժամուժ գա, ձայների մեծամասնությամբ կազմի կառավարություն․ Կառավարությունը պիտի լինի՝ ըստ արժանիքի 28/01/2025 20:46 Պատրիարք Կիրիլը ողջունել է Ռուսաստանում սատանիզմն արգելելու նախաձեռնությունը 28/01/2025 20:11 Արին Բերդ փողոցում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մեկուսացնել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 28/01/2025 19:52 «150 դրամ՝ մեկ ուղևորության համար»․ Ավինյանը նոր տարբերակ առաջարկեց ու շնորհակալություն հայտնեց քննադատության համար 28/01/2025 19:28 Բլինքենը գիրք է գրելու, պատմելու է 2021-25 թվականների իրադարձությունների մասին 28/01/2025 18:55 Խաղաղությունը հզորներն են վերցնում․ Մանվել Գրիգորյանի կին 28/01/2025 18:25 «Սիլ պլազա»-ի տարածքը պետությանը չի վերադարձվի 28/01/2025 18:09 Երևանի Արին-Բերդ փողոցում բռնկված հրդեհը թեժացել է, կրակը մարող հրշեջ-փրկարարների 6 մարտական հաշվարկներին միացել են ևս 4-ը 28/01/2025 17:46 Գործնական քայլեր ենք անում՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար․ Ալիև 28/01/2025 17:25 Պետք է ունենանք այնպիսի առաջնորդ, որը հստակ խնդիրներ կդնի մեր Զինված ուժերի առաջ ու հետամուտ կլինի այդ խնդիրների կատարմանը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 28/01/2025 17:17 Անցյալի հաղթանակները կրենք մեր հոգում, ամրանանք, որ հնարավորություն ունենանք դավաճանից ազատվել ու նոր հաղթանակներ կերտել․ Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/01/2025 16:49 44-օրյա պատերազմում չէինք պարտվի, եթե Հայաստանի Հանրապետությունը բարեխիղճ ու պատասխանատու ղեկավարություն ունենար․ Արտակ Զաքարյան 28/01/2025 16:20 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելել են Եռաբլուր 27/01/2025 22:50 Բիպոլյար խանգարում․ Ինչպես է արտահայտվում 27/01/2025 22:37 Պարեկներ են ձերբակալվել՝ գողության կասկածանքով 27/01/2025 22:28 Բաքվում ընթացող ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան 27/01/2025 22:13 Փաշինյանի մամուլի քարտուղարի ընկերուհին Գյումրիի քաղաքապետարանում պաշտոն է ստացել․ Oragir.News 27/01/2025 21:54 ԵՄ երկրները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 27/01/2025 21:35 Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի և շինծու դատավարության հերթական նիստը 27/01/2025 21:17 Չնայած իշխանության մաղձոտ վերաբերմունքին ու վատթար պայմաններին՝ զինծառայողները մեծ նվիրումով ծառայում են. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 27/01/2025 20:56 Հայոց Ցեղասպանության ընթացքում նահատակված հայորդիների սրբադասումը խոսուն վկայությունն է՝ Եկեղեցու դիրքորոշման․ Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ 27/01/2025 20:38 «Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է