08/02/2017 20:19
Հենրիխ Մխիթարյան. Շվայնշտայգերի մասին կարող եմ միայն լավն ասել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերին, որը երկարատև դադարից հետո վերջերս խաղալու հնարավորություն է ստանում անգլիական ակումբի կազմում, փոխանցում է Sport-express.ru-ն:
32-ամյա կիսապաշտպանն այս տարի արդեն 2 խաղ է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։
«Ուրախ եմ, որ Բաստիանը դարձյալ շանս ստացավ։ Նա հստակ գիտի, թե ինչ պետք է անել խաղադաշտում։ Շվայնշտայգերի մասին կարող եմ ասել միայն լավը, քանի որ նա վառ անհատականություն է», - Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sport Bild-ը։