08/02/2017 14:22
Դմիտրի Պեսկով. Բլոգեր Լապշինի պաշտպանության համար ձեռնարկվում են բոլոր միջոցները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Բաքու արտահանձնված ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով բանակցություններ չեն վարվում:
«Բանակցություններ չեն վարվում, սակայն ձեռնարկվում են բոլոր հնարավոր իրավաբանական միջոցները Լապշինի պաշտպանության համար», - հայտարարել է Դ. Պեսկովը լրագրողներին:
«Մեզ համար նա հանդիսանում մեր երկրի քաղաքացի: Մենք շարունակում ենք պաշտպանել նրա շահերը օրինական կարգով», - ասել է նա: