08/02/2017 12:45
ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսում Հայաստանի դեսպանին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելն իր քաղաքական նշանակությամբ համարժեք է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուն:
Խորհրդարանական քառօրյայում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և այդ հարցով մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ արեց այսօր՝ ժամը 15-ին, լինել Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց` իրավիճակի վերաբերյալ կոշտ դիրքորոշում արտահայտելու համար:
«Կարծում եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսում Հայաստանի դեսպանին և դիվանագիտական ու քաղաքական ամենակոշտ հակազդեցության միջոցները ձեռնարկի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: