08/02/2017 15:13
Վիրավոր ժամկետային զինծառայողը տեղափոխվել է Մարտակերտի հոսպիտալ
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանը տեղափոխվել է Մարտակերտի հոսպիտալ:
Aysor.am-ի հետ զրույցում Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը նշեց, որ զինծառայողին Երևան տեղափոխելու հարցը դեռևս չի քննարկվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, Կորյուն Կիրակոսյանը վիրավորում է ստացել այսօր ժամը 12:00-ի սահմաններում` Մարտակերտի ուղղությամբ: