08/02/2017 12:06
Սուարեսն ու Ռոբերտոն չեն մասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին
Հարձակվող Լուիս Սուարեսն ու կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն չեն օգնի «Բարսելոնին» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում։ Նրանք «Ատլետիկոյի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով, երկուական դեղին քարտ են ստացել՝ կատալոնցիներին ստիպելով խաղն ավարտել 9 հոգով, հայտնում է Sport.ru-ն։
Գավաթային եզրափակչին կարող է մասնակցել Նեյմարը, ով որակազրկման պատճառով բաց թողեց կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը։
Եզրափակչում «Բարսելոնը» կխաղա կամ «Սելտայի», կամ «Ալավեսի» հետ։ Այդ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։