08/02/2017 14:20
Ֆիլիպ Լամը վերջնական որոշում է կայացրել ավարտել կարիերան
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը վերջնական որոշում է կայացրել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան, հայտնում է Sport.ru-ն։
33-ամյա ֆուտբոլիստն արդեն ակումբի ղեկավարներին հայտնել է իր որոշման մասին։
Բացի այդ, Լամը մերժել է մյունխենյան ակումբի ղեկավարության՝ «Բավարիայի» մարզական տնօրենի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը։
«Բավարիայի» հետ Լամի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը։ Ակումբում ցանկանում են, որ փորձառու պաշտպանը նվազագույնը մինչև վերջ կատարի իր պայմանագրային պարտավորությունները։