08/02/2017 12:25
Լապշինի հարցով միայն այստեղ ու այնտեղ հայտարարություն անելով չպետք է բավարարվենք. ԱԺ-ն պետք է հստակ դիրքորոշում հայտնի. Խաչատուր Քոքոբելյան
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն, այսօր խորհրդարանում անդրադառնալով բլոգեր Լապշինի` Ադրբեջանին արտահանձնելու հարցին, ասաց, թե բացի այն, որ դա մարդու ազատ կամարտահայտման իրավունքից զրկելու դեպք է, այլ նաև այդ մարդուն բացառապես մեղադրում են Լեռնային Ղարաբաղ այցելելու և իր տեսակետները հնչեցնելու համար:
«Կարծում եմ, որ սա այն սովորական դեպքը չէ, որ մենք պետք է բավարարվենք միայն այստեղ կամ այնտեղ այդ մասին խոսելով: ՀՀ Ազգային ժողովը՝ որպես երկրի թիվ մեկ քաղաքական մարմին, այս հարցի հետ կապված դիրքորոշում պետք է հայտնի», - ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Արձագանքելով Խաչատուր Քոքոբելյանին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա խայտառակ քայլ է և չի բխում հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությունից: