08/02/2017 14:03
Սահմանին զինվոր է զոհվել, ևս մեկ ժամկետային զինծառայող վիրավոր է. ՊԲ
Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:
Կատարվում է քննություն: