08/02/2017 16:00
«Հեռացիր», «Ազատ, անկախ Արցախ». Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց (Տեսանյութ)
Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացվում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու համար։
Ակցիայում ներգրավված են նաև ՀՀ Ազգային ժողովի անդամներ։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ դեսպանին առաջարկելով «որքան հնարավոր է շուտ լքել Հայաստանի տարածքը»։
Սակայն դեսպանատան աշխատակիցը ներսից փոխանցեց, որ դեսպանը տեղում չէ, իսկ դիմումը ոչ մեկ չի կարող ընդունել։
Բողոքի մասնակիցները վանկարկում են «Հեռացիր», «Ազատ, անկախ Արցախ»։