08/02/2017 13:31
ՌԴ ԱԳՆ. Բլոգեր Լապշինին արտահանձնելու որոշումը չի համապատասխանում ՌԴ և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն
Մոսկվան խորը հիասթափված է բլոգեր Ալեքսանդ Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Մինսկի որոշմամբ: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու նրա իրավունքները և հետաքրքրությունները պահպանելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսական կողմը խորը հիասթափություն է արտահայտում տվյալ որոշմամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն», - ասվում է հայտարարության մեջ:
«Մտադիր ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Ռուսաստանի քաղաքացու իրավունքների և օրինական հետաքրքրությունների պահպանման համար՝ նրան շուտափույտ իր ընտանիքին վերադարձնելու նպատակով», - նշվում է հաղորդագրության մեջ: