08/02/2017 10:10
Լապշինի հետապնդումը ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը. ՀՀ ԱԳՆ
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունում Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ:
«Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է», - ասել է նա: