09/02/2017 10:04
ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ից տեղափոխելու օգտին 19 պատգամավոր է ստորագրել. ՀԺ
Խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ից տեղափոխելու հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու վերաբերյալ ՀԱԿ-ի նախաձեռնության տակ երեկ ևս երկու պատգամավոր է ստորագրել՝ Խաչատուր Քոքոբելյանը և Լյուդմիլա Սարգսյանը, գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Ստորագրությունների թիվը հասել է 19-ի։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն։ ՀԱԿ նախաձեռնությունը ոչիշխանական խմբակցություններից չի միացել ՕԵԿ-ը, իսկ ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ պատգամավորից միայն 3-ն է միացել», - հավելել է թերթը: