09/02/2017 10:07
Գագիկ Մելիքյան. Թող Սեյրան Օհանյանը կոնկրետ անուններ տա՝ ո՞ւմ մոտ է հարստությունը. «Առավոտ»
«Առավոտ»-ը զրուցել է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ:
Թերթի հարցին՝ Սեյրան Օհանյանը պաշտոնաթողությունից հետո որոշ խնդիրներ առաջ քաշեց՝ նկատելով, որ արատավոր բաներ կան համակարգում, բացի այդ, ասաց, որ երկրի հարստությունը կենտրոնացած է մի քանի ընտանիքի ձեռքում, ինչպե՞ս կմեկնաբանեք նրա քննադատությունը, Մելիքյանը պատասխանել է. «Ես չգիտեմ՝ ինչը նկատի ունենալով, նման արտահայտություններ արեց պաշտպանության նախկին նախարարը, բայց կարծում եմ, նման արտահայտություններից հետո, ինքը պետք է ասի, թե որտեղ է կուտակված այդ հարստությունը և ում մոտ է կուտակված։ Հակառակ պարագայում դա մերկապարանոց հայտարարություն է ինձ հիշեցնում»։
Հարցին՝ նեղացածներ հիմա չկա՞ն ՀՀԿ-ում, նա պատասխանել է. «Նեղացածությունը քաղաքական կատեգորիա չէ, կհորդորեմ ոչ մեկից չնեղանալ»։