09/02/2017 09:47
Օհանյան-Օսկանյան դաշինքը փրկությունը տեսնում է «Ծառուկյան» դաշինքին միանալու մեջ. «Ժամանակ»
Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը հայտնվել է ծանր վիճակում: Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հասկանում են, որ եղած քաղաքական ուժերով առաջիկա ընտրություններում շատ քիչ է բարիերը հաղթահարելու հավանականությունը: Իրենց նախնական ծրագրերը խառնվել են՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հետ կապված:
Վերջիններս հասկանում են, որ իրենց պոտենցիալ աջակիցները քվեն տալու են «Ծառուկյան» դաշինքին: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Ըստ թերթի, Օհանյան-Օսկանյան դաշինքում ավելի շատ են սկսել խոսել ընտրություններում պարտվելուց հետո Սեյրան Օհանյանին և Վիկտոր Դալլաքյանին սպասվող ցավագին հեռանկարի մասին: Նրանք վիճակի փրկությունը տեսնում են «Ծառուկյան» դաշինքին միանալու մեջ և չեն դադարում հանդիպել և խնդրել միավորվել նրա հետ: