09/02/2017 17:48
Շանթ Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Գայանե Ասլամազյանը, Ժան Նշանյանը և այլք՝ «Հատուկ բաժին-2» ֆիլմում
«Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը կմեկնարկի փետրվարի 13-ին՝ Առաջին ալիքի եթերում: Ինչպես առաջին եթերաշրջանում, այնպես էլ երկրորդում՝ ֆիլմաշարը շարունակելու է ցուցադրել Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժնի (ՕՔՀԲ–ի) արհեստավարժ մասնագետների բարդ առօրյան: Սպասվում են նոր, հնչեղ ու հետաքրքիր բացահայտումներ:
Գնդապետ Առնո Ղազարյանի խումբը շարունակելու է անողոք պայքար մղել հանցագործների դեմ: Նոր եթերաշրջանում գնդապետը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք, ովքեր առևանգել են հարազատ աղջկան, տարօրինակ ու վտանգավոր խաղ են սկսում նրա հետ: Գնդապետի առաջ պայմաններ են դրվում, որոնք նա կատարել չի կարող, սակայն մյուս կողմից զոհասեղանին նրա աղջկա կյանքն է:
Նոր եթերաշրջանում ՕՔՀԲ–ում կլինեն համալրումներ, կհայտնվեն նաև նոր կերպաներ. Շանթ Հովհաննիսյանին, Մարիամ Դավթյանին, Բաբկեն Չոբանյանին, Վաչե Երիցյանին կմիանան Ժան Նշանյանը, Գայանե Ասլամազյանը, Արմեն Սողոյանը և այլք:
Ֆիլմաշարի ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, սցենարիստը՝ Հարություն Ղուկասյանը, պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը:
Ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանի լարված ու հետաքրքիր սերիաներին կարող եք հետևել երկուշաբթիից ուրբաթ: Այն ներկայացնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և ՀՀ ոստիկանությունը: