09/02/2017 16:38
Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը լճացման փուլում է. Իսկանդարյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրացումը սպասելի էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Վերջին ժամանակներս ականատես ենք լինում միջադեպերի ավելացմանը, հաճախականությանը: Իսկ երեկ տեսանք, որ ներգրավված էր հրետանին: Ես դրա մասին խոսել եմ. դա սպասված էր: Ապրիլյան դեպքերից հետո, բոլոր երեք համանախագահների համախմբված գործողությունների շնորհիվ հաջողվում էր սրացումները զսպել: Ակնհայտ է, որ դա հավերժ չէր կարող շարունակվել», - նշեց Ա. Իսկանդարյանը:
Ինչ վերաբերվում է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին, քաղաքագետը նշեց, որ այն գտնվում է լճացման փուլում:
«Բանակցային գործընթացը գտնվում է լճացման մեջ և, դժվար թե, այն կտրուկ ակտիվանալու հնարավորություն ունենա: Ես չեմ ակնկալում որևէ զարգացում բանակցային գործընթացում», - ասաց քաղաքագետը: