09/02/2017 22:01
Դունյա Միյատովիչը շարունակելու է վերահսկել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը. Ջենիֆեր Ադամս
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը շարունակելու է վերահսկել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը, Aysor.am-ին ասաց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Ջենիֆեր Ադամսը:
«Այս պահի դրությամբ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչն տվյալ գործի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չունի: Բելառուսի իշխանություններին նա արդեն հայտնել է իր մտահոգությունն այդ հարցի վերաբերյալ և շարունակելու է հետևել գործի ընթացքին», - նշեց Ջ.Ադամսը․
Ավելի վաղ Դունյա Միյատովիչն Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ խոսքի ազատությունը պետք է գերակշռող լինի ԵԱՀԿ տարածաշրջանում՚
«Հիասթափված եմ։ Բլոգերին, լրագրողին ուղեկցում են բանտ, կարծես, վտանգավոր հանցագործի: Խոսքի ազատությունը պետք է գերակշռող լինի ԵԱՀԿ տարածաշրջանում», - նշել էր նա։
Dismayed: A blogger/journalists taken to prison as a dangerous criminal #lapshin #Freespeech must prevail in the #OSCE region! @OSCE_RFoM pic.twitter.com/kp1ZwLxIHn
— Dunja Mijatovic (@Dunja_Mijatovic) February 8, 2017