09/02/2017 11:57
Կառավարությունն ու ԱԳՆ-ն պայմանավորվել են՝ ինչպես տնտեսական բաղադրիչի գործոնը ակտիվացնել դիվանագիտական կորպուսում
Կառավարության այսօրվա նիստում վարաչպետ Կարեն Կարապետյանն ասաց, որ նախարարությունների հաշվետվությունները լսելու ժամանակ ԱԳՆ-ի հետ պայմանավորվել են՝ ինչպես տնտեսական բաղադրիչի գործոնը ակտիվացնել դիվանագիտական կորպուսում:
«Այդ նապատակով պայմավորվել ենք հետևյալը՝ ՀՀ ԱԳ նախարարին ու տնտեսական զարգացման և ներդումների նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ ու ներկայացնել հստակ առաջարկություն արտերկրում ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշների սահմանման նպատակով ըստ տնտեսական հետաքրքրություններ ու ներուժի ենթատեսքում», - ասաց վարչապետը: