09/02/2017 16:48
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար ՆԱՏՕ-ի առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Բրյուսելում, հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, փոխանցում է РИА Новости-ն:
Բրյուսելի գագաթնաժողովը կկայանա Վարշավայում՝ դաշինքի ղեկավարների՝ 2016 թվականի հուլիսի 8-9-ին տեղի ունեցած հանդիպումից մեկ տարի չանցած: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի Բրյուսելի գագաթնաժողովը կանցկացվի ավելի նեղ ձևաչափով, եւ դրա գլխավոր նպատակը կլինի հանդիպումն ԱՄՆ-ի նոր նախագահի հետ:
Ինչպես փետրվարի 6-ին հայտնել է դաշինքը, ամփոփելով Ստոլտենբերգի և Թրամփի միջև կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքները, նիստում քննարկվելու են, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարը, դաշինքի անդամների միջև ծախսերի արդարացի բաշխումը, Ուկրաինան և Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը: